Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները։ Նա այդ մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայում ներդրումային համաժողովի ժամանակ։
«Սիրիայում տիրող իրավիճակը թագաժառանգի (Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի. խմբ.), ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելուց հետո, որն օրերս ինձ զանգահարեց և նման մի բան խնդրեց, ի թիվս իմ մյուս ընկերների, մարդկանց, որոնց ես շատ եմ հարգում Մերձավոր Արևելքում, ես Սիրիայի դեմ պատժամիջոցները դադարեցնելու հրաման կտամ, որպեսզի նրան վերականգնվելու հնարավորություն տամ»,- հայտարարել է ԱՄՆ առաջնորդը: