Վերջնագրի ժամկետն ավարտվեց. Պուտչիստները զորքերը տեղափոխում են Նիգերի մայրաքաղաք
Նիգերի զինված ուժերը համալրումներ են տեղափոխում մայրաքաղաք Նիամեյ՝ պատրաստվելու համար հնարավոր ինտերվենցիային այն բանից հետո, երբ տարածաշրջանային ԷԿՕՎԱՍ դաշինքի՝ իշխանությունը զիջելու պահանջով վերջնագրի ժամկետը լրանում է: Այս մասին գրում է CNN-ը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։

Մոտ 40 պիկապներից կազմված շարասյունը ժամանել է օգոստոսի 6-ի երեկոյան՝ երկրի այլ մասերից զինծառայողներով:

Վերջնագիրը ներկայացվել է հուլիսի 30-ին՝ մեկ շաբաթ ժամկետով, այն պարունակում էր երկրում սահմանադրական կարգը վերականգնելու և նախագահ Մոհամեդ Բազումին ազատ արձակելու պահանջներ՝ սպառնալով հակառակ դեպքում իրավիճակին ուժային միջամտություն ցուցաբերել։

Ինչպես նշում է CNN-ը, մեկ շաբաթ անց քաղաքական իրավիճակի փոփոխության նշաններ չեն նկատվել, նախագահի գտնվելու վայրն անհայտ է, իսկ խունտան դեռ ղեկավարում է՝ հայտարարելով նաև հնարավոր ներխուժման պատճառով օդային տարածքը փակելու մասին։ 

ԷԿՕՎԱՍ-ը Արևմտյան Աֆրիկայի 15 պետությունների տարածաշրջանային միություն է: