Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։
Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ հիշեցնելով, որ Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: