Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00 -18:00-ը, կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ազատամատիկների փողոցի, Նոր Արեշ 3, 5 փողոցների ջրամատակարարումը: 


Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: