Իրանի նախագահը 120 հոգանոց պատվիրակությամբ կմեկնի Բաքու

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանն ապրիլի 28-ին կմեկնի Ադրբեջան:Այս մասին հայտարարել է Իրանի Առևտրի, արդյունաբերության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության պալատի փոխնախագահ Հոսեյն Փիրմոազենը՝ հավելելով, որ պատվիրակության կազմում կա մոտ 120 մարդ, այդ թվում ՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամներ և Իրանի հյուսիս-արեւմտյան չորս նահանգների նահանգապետեր:


Նա հավելել է, որ այցը կներառի տնտեսական համագործակցության զարգացումը և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետագա այցերի պլանավորումը։