Բայրամովն Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը բավական օգտակար է համարել

Բաքուն հանդես է գալիս երկխոսության և առկա հարցերը քննարկելու օգտին՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը Սլովենիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում:


 

Նա հավելել է՝ Անթալիայում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը բավականին օգտակար էր:


 

«Այն կարևոր էր, քանի որ առաջինն էր Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո»,- ընդգծել է նա:

 


Բայրամովը կրկնել է՝ համաձայնագիրը ստորագրելու համար հարկավոր է, որ Մինսկի խումբը լուծարվի: