Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հաղորդավար Արա Ղազարյանը հրապարակում է կատարել և գրել, որ Անդրեն ունի սրտի խնդիր․ «Ժողովո՛ւրդ, անմեղության կանխավարկածի մասին լսե՞լ եք։
Հարցս ուղղում եմ հազարավոր քոմենթներ գրողներին, ովքեր դատապարտում են Անդրեին, պահանջում քառատել նրան, անեծքախառը մեկնաբանություններ գրում։ Դատարանի վճիռ չունենք, որտեղ Անդրեն ներկայացված է որպես բռնարար․․․ Անդրեն իմ ընկերն է, ես շփվել եմ պարբերաբար՝ երբեմն մտերմիկ, երբեմն ընդմիջումներով»։