Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իլոն Մասկը Forbes-ի վարկածով դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը։
Նրա կարողությունը գնահատվում է 342 մլրդ դոլար, ինչը 147 մլրդ դոլարով ավելի է, քան մեկ տարի առաջ։ Մասկին են պատկանում Tesla և SpaceX ընկերությունները: Նա վերականգնել է առաջին տեղը միլիարդատերերի համաշխարհային վարկանիշում, որը նախկինում զբաղեցնում էր 2022 թվականին:
Երկրորդ
տեղում Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն է՝ 216 միլիարդ դոլար կարողությամբ. մեկ
տարվա ընթացքում նրա կարողությունն ավելացել է 39 միլիարդ դոլարով: Երրորդ տեղը
պահպանել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 215 միլիարդ դոլարով (+21 միլիարդ
դոլար):