Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարել է. «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են առաջիկայում երաշխավորել Լաչինի միջանցքում տեղաշարժի անվտանգությունը»
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը X-ի (նախկին Twitter) իր էջում աջակցություն է հայտնել ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի երեկվա հայտարարությանը Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության վերաբերյալ։
Դեսպանն առանձնացրել է հայտարարության հետևյալ հատվածը. «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են առաջիկայում երաշխավորել Լաչինի միջանցքում տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում»։