Ռուսաստանը երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը

Ռուսաստանի կառավարությունը մինչև 2027 թվականի հունվարի 31-ը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի, ինչպես նաև գազոյլների արտահանման արգելքը՝ անմիջական արտադրողների համար։ Այս մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։


Իշխանությունների խոսքով՝ որոշման նպատակն է պահպանել ներքին վառելիքի շուկայի կայունությունը։ Միաժամանակ, առանձին մատակարարների համար կարող են բացառություններ սահմանվել։


ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը կանխատեսել է, որ նոյեմբերին դիզվառելիքի արտահանումը կարող է աճել մինչև 2,15 մլն տոննա՝ հոկտեմբերի 510 հազար տոննայի դիմաց։