Թրամփն ու Պուտինը զրուցել են․ մանրամասներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հեռախոսով զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա այդ մասին հայտնել է սոցիալական ցանցում։


«Երեկ մենք շատ լավ և արդյունավետ քննարկում ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և շատ լավ հնարավորություններ կան, որ այս սարսափելի, արյունալի պատերազմը վերջապես ավարտվի», - գրել է նա:


ԱՄՆ նախագահը նշել է, որ Պուտինին խնդրել է խնայել Կուրսկի մարզում ամբողջությամբ շրջափակված ուկրաինական զինված ուժերին, և որ հիմա ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու շատ լավ շանսեր կան:


«Ես նախագահ Պուտինին խնդրել եմ պահպանել նրանց կյանքը։ Այլապես դա սարսափելի սպանդ կլինի, ինչպիսին չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր», - ասել է նա։