Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում տղամարդը կացինով հարձակվել է կնոջ վրա

Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում  կացինով զինված տղամարդը ներխուժել է տներից մեկն ու հարձակվել 50-ն անց կնոջ վրա, հայտնում է The Jerusalem Post-ը՝ Իսրայելի ազգային բժշկական ծառայությանը հղումով:


Կինը ծանր վիճակում է հոսպիտալացվել է՝ մարմնի վերին և ստորին վերջույթների վնասվածքներով։


Կասկածյալը, որը դեպքի վայրից փախուստի էր դիմել, ձերբակալվել է: