Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Եվրախորհրդարանի՝  միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեն դիմել է Անկարային՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին ասված է ԵՄ-ում հայկական պատվիրակության 2022 թվականի Թուրքիայի հարցով կոմիտեի զեկույցում։
Կոմիտեն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ ելնելով «հաշտեցման, տարածաշրջանային կայունության և անվտանգության» շահերից։

Այն կոչ է անում շուտափույթ իրականացնել հատուկ ներկայացուցիչների ձեռք բերած պայմանավորվածությունները, ինչպիսիք են օդային տարածքի և երկու երկրների միջև սահմանի բացումը։

Զեկույցը ողջունում է մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը և գոհունակությամբ նշում է Հայաստանի վարչապետի ներկայությունը Թուրքիայի նախագահի երդմնակալությանը։

«Կոմիտեն Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման ուղի հարթելու համար»,- ասվում է զեկույցում։ 

Փաստաթուղթը նաև կոչ է անում Թուրքիային ամբողջությամբ կատարել հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները։