Կիևը ոչինչ չգիտեր Սաուդյան Արաբիայի բանակցությունների մասին և չի ճանաչի դրանք, հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինան չի մասնակցի։ Ուկրաինան այդ մասին ոչինչ չգիտեր։ Իսկ Ուկրաինան անարդյունավետ է գնահատում Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած բանակցություն առանց Ուկրաինայի։ Եվ մենք չենք կարող ճանաչել որևէ բան կամ որևէ պայմանավորվածություն մեր մասին առանց մեզ։ Եվ մենք չենք ճանաչի նման պայմանավորվածությունները»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նշել
է, որ այս բանակցություններում կա երկկողմ
թև, «և նրանք ունեն դրա իրավունքը, եթե ունեն
երկկողմ հարցեր»: Նա հավելել է, որ այդ մասին խոսել են նաև ավելի վաղ, բայց միայն հիմա «այդ մասին սկսեցին հրապարակավ խոսել»։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իր պաշտոնական այցը Սաուդյան Արաբիա, որը կկայանա
փետրվարի 18-ին, «որևէ կապ չունի այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են
ունենում Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների մակարդակով»։