Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Այսօր Ազգային ժողովի ամբիոնից «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը հնչեցրել է հայտարարություններ, որոնք անհիմն մեղադրանքներ են պարունակում համայնքի ղեկավարների հասցեին։
Մասնավորապես, նա նշել է, թե «բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարները բացել են ընկերություններ և մսխում են պետական բյուջեն՝ անորակ ասֆալտապատման աշխատանքներով»։ Սա ընդհանրացված մեղադրանք է, որն ուղղակիորեն առնչվում է նաև իմ անվանն ու հեղինակությանը։
Նման ընդհանրացված և ծանր մեղադրանքները չեն կարող հնչել որպես անհերքելի փաստ՝ առանց կոնկրետ փաստերի և ապացույցների ներկայացման։ Հանրային հարթակից հնչող յուրաքանչյուր հայտարարություն պետք է հիմնված լինի փաստերի վրա, այլ ոչ թե արատի մարդկանց մասնագիտական և հանրային համբավը։
Իմ բարի համբավն ու հեղինակությունը պաշտպանելու նպատակով դիմելու եմ դատարան՝ պահանջելով հերքել իմ հասցեին վերագրվող անհիմն մեղադրանքները և փոխհատուցել պատճառված վնասը՝ օրենքով սահմանված կարգով։
Հանրային պաշտոն զբաղեցնելը ենթադրում է ոչ միայն խոսելու իրավունք, այլև այդ խոսքի համար պատասխանատվություն։ Քաղաքական դիրքորոշումը որևէ մեկին իրավունք չի տալիս անհիմն մեղադրանքներ ներկայացնել մարդկանց հասցեին՝ առանց դրանք փաստերով հիմնավորելու»։