Մակրոնը Թրամփի գործողությունների պատճառով Փարիզում արտակարգ գագաթնաժողով է հրավիրել. Politico

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպացի առաջնորդներին կոչ է անում երկուշաբթի Փարիզում անցկացվելիք արտակարգ գագաթնաժողովի, ըստ Politico-ի՝  շաբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։


«Ես շատ գոհ եմ, որ նախագահ Մակրոնը մեր առաջնորդներին հրավիրել է Փարիզ»,- ասել է Սիկորսկին՝ հավելելով, որ ակնկալում է՝ եվրոպացի առաջնորդները «շատ լրջորեն» կքննարկեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրենց առաջադրած մարտահրավերները։


«Նախագահ Թրամփն ունի գործողությունների ուրույն եղանակը, որը ռուսներն անվանում են «մարտ՝ հետախուզությամբ»՝ հետախուզությամբ մարտ՝ մարտադաշտում. սեղմում եք ու տեսնում, թե ինչ է տեղի ունենում, իսկ հետո փոխում ես դիրքդ: ... Եվ մենք պետք է արձագանքենք»,- ասել է լեհ նախարարը։


ԵՄ երկու պաշտոնյաներ հայտնել են, որ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի։ Դեռևս հայտնի չէ՝ հանդիպմանը կմասնակցե՞ն ԵՄ բոլոր առաջնորդները, թե՞ պարզապես երկրների մի փոքր խումբ, և կհրավիրվեն այլ եվրոպացի առաջնորդներ, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը: