Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն թույլ չեն տվել Մյունխենի համաժողովում ուկրաիներեն խոսել։
«Կարո՞ղ եմ ուկրաիներեն խոսել»,-բացման խոսքից հետո նա անգլերեն դիմել է մոդերատոր Քրիստիան Ամանպուրին, բացասական պատասխանից հետո ավելացրել է․ «Լավ։ Մի ճնշեք ինձ»։
Զելենսկին Մյունխենում հայտարարել է «ուրիշ ՆԱՏՕ» ստեղծելու ցանկության մասին Ուկրաինայի, Բելառուսի, Բալթյան երկրների և Ֆինլանդիայի արևելյան սահմաններով։ Միաժամանակ նա նշել է, որ օրակարգից չի հանի Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
«Մենք հավատում ենք, որ անվտանգության ցանկացած երաշխիքի հիմքը պետք է դառնա ՆԱՏՕ-ին անդամակցությունը։ Իսկ եթե ոչ դա, ապա պայմանները, որոնք մեզ թույլ կտան մեկ ուրիշ ՆԱՏՕ կառուցել հենց այստեղ՝ Ուկրաինայում»,-ասել է նա։