Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ով այս օրերին գտնվում է Մյունխենում, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Գերմանիայի կանցլեր Շոլցը բացում է Մյունխենի անվտանգության կոնֆերանսի փետրվարի 15-ի օրը:
Սաֆարյանի փոխանցմամբ` Շոլցը արձագանքել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի հայտարարություններից մեկին' կատեգորիկ հայտարարելով, թե աջ ծայրահեղականները որոշումների ընդունման մեջ տեղ չպետք է ունենան, դեմոնստրատիվ քանիցս շեշտեց, որ Գերմանիան ուժեղ ժողովրդավարություն է. «Մենք չենք ընդունի, որ մարդիկ, ովքեր դրսից են նայում Գերմանիային, միջամտեն մեր ժողովրդավարությանը, մեր ընտրություններին և ժողովրդավարական կարծիքի ձևավորման գործընթացին՝ ի շահ [AfD]»-ասել է Շոլցը: