Միայն ուկրաինացիները կարող են բանակցություններ վարել տևական և երկարատև խաղաղության շուրջ: Մենք կօգնենք նրանց: Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Հենց նոր խոսեցի Վլադիմիր Զելենսկու հետ: Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարողանա համաձայնության գալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ, դա «հիանալի նորություն» կլինի: Սակայն միայն ուկրաինացիները կարող են բանակցություններ վարել տեւական և երկարատև խաղաղության շուրջ: Մենք կօգնենք նրանց: Մենք՝ եվրոպացիներս, պետք է ամրապնդենք մեր հավաքական անվտանգությունը և դառնանք ավելի անկախ: Ֆրանսիան կխաղա իր դերը այս գործընթացի արագացման գործում: Եկեք Եվրոպան դարձնենք ավելի ուժեղ և ինքնիշխան հիմա», – գրել է Մակրոնը X-ում: