Ուկրաինան պատրաստ է և կարող է արձագանքել ռուսական ուժերի հարվածներին և գործողություններին:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Եթե նրանք ձմռանը հարվածեն մեր էներգետիկ համակարգին, հայելային պատասխան կտանք: Եթե Ուկրաինայում էլեկտրաէներգիայի անջատումներ լինեն, նույնը կտեսնեն Ռուսաստանում»,- խոստացել է նա։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը վստահեցրել է, որ միշտ աջակցել են խաղաղ այլընտրանքին՝ երկխոսության՝ ընդգծելով եռակողմ բանակցություններ անցկացնելու կարևորությունը:
«Սակայն եթե Մոսկվան չի ցանկանում ավարտել պատերազմը, ապա գործընկերները պետք է այդ խնդիրը լուծելու միջոց գտնեն»,- հավելել է Զելենսկին, ընդգծել նաև Սև ծովով սննդամթերի մատակարարումներն ապահովելու և էներգետիկ զինադադար հաստատելու կարևորությունը։
Նա կոչ է արել Վաշինգտոնին նոր և հզոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ կտրելու Մոսկվային պատերազմը ֆինանսավորելու միջոցներից: