Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սեպտեմբերի 11-ի երեկոյան Ֆրանսիայի Կլեոն քաղաքի մոտակայքում TER տարածաշրջանային գնացքը դուրս է եկել ռելսերից։ Գնացքում եղել է 186 ուղևոր, որոնցից 44-ը տուժել են։ Նրանցից մեկ ուղևորուհու դեպքի վայրից անհրաժեշտ է եղել ուղղաթիռով տեղափոխել հիվանդանոց։
BFMTV-ի հաղորդմամբ՝ վթարի պատճառը կարող էր լինել դիտավորյալ միջամտությունը։ Ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ՝ գնացքը շարժվել է ժամում մոտ 140 կիլոմետր արագությամբ, երբ բախվել է ռելսերի վրա հայտնված մետաղական առարկայի, ինչի հետևանքով դուրս է եկել ռելսերից։
Գնացքի վարորդի նկատմամբ իրականացված ալկոհոլի և թմրամիջոցների առկայության ստուգումները բացասական արդյունք են տվել։
Դեպքի հանգամանքները պարզելու համար հետաքննություն է ընթանում։