Ղրիմի կամուրջը ռուսներն օգտագործում են որպես լոգիստիկ խոշոր հանգույց՝ ուժերն ու միջոցները Ուկրաինայի տարածք տեղափոխելու համար. Ուկրաինայի հետախուզություն
Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը մեկնաբանել է Ղրիմի կամրջի պայթյունը։

«Այժմ ամբողջ աշխարհը տեսնում է բազմակիլոմետրանոց խցանումներ և կամրջային կոնստրուկցիաների խախտում։ Ինչ վերաբերում է լրացուցիչ մեկնաբանություններին, ապա դրա պատճառները չենք մեկնաբանում։ Կարելի է միայն մեջբերել Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովի խոսքերն այն մասին, որ Ղրիմի կամրջի կոնստրուկցիան այնտեղ ավելորդություն է»,- ռուսական լրատվամիջոցներին ասել է գերատեսչության խոսնակ Անդրեյ Յուսովը։ 

Նա հավելել է, որ կամրջի պայթյունի պատճառով ռուսները խնդիրներ կունենան՝ կապված լոգիստիկայի հետ. «Քանի որ թերակղզին ռուսներն օգտագործում են որպես լոգիստիկ խոշոր հանգույց՝ ուժերն ու միջոցները Ուկրաինայի տարածքի խորքեր տեղափոխելու համար։

Իհարկե, ցանկացած լոգիստիկ խնդիր լրացուցիչ բարդություններ է օկուպանտների համար՝ պոտենցիալ առավելություններ ստեղծելով Ուկրաինայի պաշտպանության ուժերի համար»։