Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում կալանավորված ԼՂ նախկին առաջնորդների տագնապալի վիճակի մասին» կոչ և պահանջել ազատ արձակել նրանց

Փետրվարի 13-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում կալանավորված Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների տագնապալի վիճակի մասին» կոչ։


Իր կոչում, հղում անելով Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների կալանքի հանգամանքներին, Ադրբեջանում նրանց պահման պայմաններին և նրանց առաջադրված շինծու մեղադրանքներին, Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների անօրինական կալանքը ու կեղծ դատավարությունները և պահանջում ազատ արձակել նրանց։


Կոչը Փարիզի քաղաքային խորհրդում քվեարկության է դրել փոխքաղաքապետ Առնո Նգատչը։ Փարիզի քաղաքապետի հրավերով նիստին ներկա է եղել նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը։