Մյունխենում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կան տուժածներ

Գերմանիայի Մյունխեն քաղաքում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, հայտնում է Bild տաբլոիդը։


Ոստիկանությունից հաստատել են միջադեպի փաստը և հայտարարել, որ միջադեպի հետևանքով կան տուժածներ։ Bild-ի փոխանցմամբ՝ տուժել է 15 մարդ։ Ականատեսներից մեկը հայտնել է, որ մեքենան միտումնավոր է մխրճվել մարդկանց մեջ։ Այս տեղեկատվությունը չի հաստատվել:


Նախնական տեղեկություններով՝ մարդիկ, որոնց մեջ մխրճվել է մեքենան, եղել են Verdi արհմիութենական կազմակերպության ցույցի մասնակիցներ։ Ցույցին մասնակցում էին քաղաքապետարանի աշխատակիցները, որոնք պահանջում էին  աշխատավարձի 8% բարձրացում և լրացուցիչ հանգստյան օրեր: Թե կա՞ն արդյոք տուժածների մեջ ցուցարարներ՝ հայտնի չէ: