Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ պատժամիջոցներ սահմանելու համար։
«Շնորհակալություն, նախագահ Թրամփ, ՄՔԴ-ի նկատմամբ
ձեր խիզախ հրամանի համար: Այն կպաշտպանի Ամերիկան և Իսրայելը հակաամերիկյան և հակասեմական կոռումպացված դատարանից, որը իրավասություն կամ հիմնավորում չունի զբաղվելու դատական
գործերով մեր դեմ»,- հայտնել է Իսրայելի վարչապետը Х սոցցանցում հրապարակված գրառման մեջ:
Ինչպես նշել է Նեթանյահուն, ՄՔԴ-ն
սանձազերծել է «անողոք արշավ Իսրայելի դեմ՝ որպես Ամերիկայի դեմ գործողությունների
փորձ», ուստի Թրամփի հրամանը «հանդես է գալիս ի պաշտպանություն երկու երկրների
ինքնիշխանության»։
Ինչպես արդեն հայտնել ենք, Թրամփը հրաման
է ստորագրել ՄՔԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ Վաշինգտոնի և նրա
դաշնակիցների՝ ներառյալ Իսրայելի դեմ գործողությունների համար։ Միացյալ Նահանգները
կարող է կիրառել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են ունեցվածքի, ակտիվների
արգելափակումը, ՄՔԴ-ի անդամների, ինչպես նաև նրանց ընտանիքների մուտքի արգելքը
Միացյալ Նահանգներ: