Քաղաքացիակենտրոն լրատվություն
Լիբանանի խորհրդարանը երկրի նախագահի պաշտոնում ընտրել է բանակի գլխավոր հրամանատար Ջոզեֆ Աունին:
Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։ Նրա թեկնածության օգտին քվեարկել է 128 պատգամավորից 99-ը: Առաջին փուլում գեներալը ստացել էր 71 ձայն, անհրաժեշտ 86-ի փոխարեն:
Հեռուստաալիքի մեկնաբանությամբ՝ այս հաղթանակով Լիբանանը դուրս եկավ փակուղուց: