Իսրայելի վարչապետը հրաժարվել է Թրամփի երդմնակալության արարողությանը մասնակցությունից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է ավելի վաղ ծրագրված ԱՄՆ ուղևորությունից՝ մասնակցելու նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, որը նախատեսված է հունվարի 20-ին։ Այս մասին հաղորդում է The Times of Israel թերթը՝ հղում անելով Իսրայելի կառավարության ղեկավարի օգնականներից մեկին։


Պարբերականի աղբյուրը չի հստակեցրել, թե ինչ պատճառով է Իսրայելի կառավարության ղեկավարը հրաժարվել այդ ծրագրերից։