Սիրիայի գլխավոր օդանավակայանը հունվարի 7-ից կվերսկսի միջազգային ավիաչվերթները

Սիրիայի գլխավոր օդանավակայանը Դամասկոսում կվերսկսի միջազգային չվերթները հաջորդ երեքշաբթի` հունվարի 7-ից։


«Մենք հայտարարում ենք, որ երեքշաբթի օրվանից կսկսենք ընդունել միջազգային թռիչքներ Դամասկոսի միջազգային օդանավակայանում, եւ հակառակը»,- ​​հայտնել է SANA պետական ​​լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Քաղաքացիական ավիացիայի և  օդային տրանսպորտի գլխավոր վարչության ղեկավար Աշհադ ալ-Սալիբիին։