«Եթե ​​դու ինձ թողնես Չեչնիան, ես քեզ կթողնեմ Հայաստանը»․ համացանցում քննարկում են «Plus rien ne m'étonne» երգը

Համացանցում քննարկվում է ֆրանս-կոտդիվուարցի ռեգգի երգիչ և երգահան Տիկեն Ջահ Ֆակոլիի՝ 2002 թվականին թողարկված «Plus rien ne m'étonne» («Ինձ այլևս ոչինչ չի զարմացնում») երգը, որում հիշատակվում է նաև Հայաստանի մասին։

 


Նրանք կիսեցին աշխարհը,Այլևս ինձ ոչինչ չի զարմացնում։


Եթե ​​դու ինձ թողնես Չեչնիան,Ես քեզ կթողեմ Հայաստանը։


Եթե ​​դու ինձ թողնես Աֆղանստանը,


Ես քեզ կթողեմ Պակիստանը։


Եթե դու ​​չհեռանաս Հայիթիից,Ես քեզ կմտցնեմ Բանգի,


Եթե ​​դու ինձ օգնես ռմբակոծել Իրաքը,Ես քո համար կդասավորեմ Քրդստանը։


Եթե դու ​​ինձ թողնես ուրանը,Ես քեզ կթողնեմ ալյումինումը։


Եթե ​​դու ինձ թողնես քո ավանդները,


Ես կօգնեմ քեզ որսալու թալիբները։


Եթե ​​դու ինձ շատ ցորեն տաս,


Ես կպատերազմեմ քո կողքին,


Եթե ինձ ​​թույլ տաս, որ ոսկիդ հանեմ,Ես քեզ կօգնեմ դուրս շպրտել գեներալին։


Նրանք բաժանեցին Աֆրիկան ​​առանց մեզ հետ խորհրդակցելու,Եւ զարմանում են, որ մենք անմիաբան ենք:


Մանդինգոյի կայսրության մի մասը հայտնվել է վոլոֆների մեջ,


Մոսսիի կայսրության մի մասը հայտնվել է Գանայում,


Սուսու կայսրության մի մասը հայտնվել է Մանդինգի կայսրության մեջ,


Մանդինգոյի կայսրության մի մասը հայտնվել է մոսսիների մեջ։


Նրանք կիսեցին Աֆրիկան ​​առանց մեզ հետ խորհրդակցելու, առանց մեզ հարցնելու, առանց մեզ զգուշացնելու։


Նրանք կիսեցին աշխարհը,ինձ այլևս ոչինչ չի զարմացնում։




«Plus rien ne m'étonne» երգը գրել և կատարել է ֆրանս-կոտդիվուարցի արտիստ Տիկեն Ջահ Ֆակոլին (Tiken Jah Fakoly), ով հայտնի ռեգգի երաժիշտ է։ Այն տեղ է գտել նրա «Françafrique» ալբոմում, որը թողարկվել է 2002 թվականին: