Քաղաքացիակենտրոն լրատվություն
Բաշար Ասադի կինը՝ Ասման, ուզում է ամուսնալուծվել ու լքել Ռուսաստանը, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքական Habertürk պորտալի աղբյուրների տեղեկություններով՝ Ասմա Ասադը ամուսնալուծության հայց է ներկայացրել ռուսական դատարան՝ փորձելով օգտագործել իր բրիտանական քաղաքացիությունը Մեծ Բրիտանիա վերադառնալու համար, որտեղ նա ծնվել և մեծացել է, ինչպես նաև ունի քաղաքացիություն։
Սակայն նրա հայցը քննարկման փուլում է, և վերջնական որոշում առայժմ կայացված չէ։
Թուրքական
լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ասադին արգելված է լքել Մոսկվան։ ՌԴ նախագահի մամուլի
քարտուղար Դմիտրի Պեսկովը, սակայն, հայտարարել է, որ Ասադի տեղաշարժի սահմանափակումների և կնոջ ամուսնալուծության պլանների մասին տեղեկությունները
չեն համապատասխանում իրականությանը։