Դամասկոսում ահաբեկչության հետևանքով զոհվել է Իրանի դեսպանատան աշխատակիցը

Դամասկոսում Իրանի դեսպանատան տեխնիկական աշխատակիցը սպանվել է դեկտեմբերի 15-ին իր մեքենայի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։



«Կիրակի օրը՝ դեկտեմբերի 15-ին, ահաբեկչական տարրերը գնդակոծել են Դամասկոսում Իրանի դեսպանատան աշխատակից Սեյյեդ Դաուդ Բիթարաֆի ավտոմեքենան, ինչի հետևանքով նա սպանվել է», - ասվում է Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Բաղայը «ցավակցություն է հայտնել հանգուցյալի ընտանիքին և ողջ Իրանի ժողովրդին և խստորեն դատապարտել այս հանցավոր արարքը»։



Դիվանագետը «ընդգծել է, որ այս հանցագործության մեղավորներին գտնելու, հետապնդելու և պատժելու պատասխանատվությունը կրում է Սիրիայի անցումային կառավարությունը» և «ավելացրել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը լրջորեն ուսումնասիրում է այդ հարցը»։



Դեկտեմբերի 8-ին Սիրիայի մայրաքաղաքում իշխանությունը զավթած զինված խմբավորումների ներկայացուցիչները ներխուժել են Դամասկոսում Իրանի դեսպանատուն։