Կախովկա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի ավերումից հետո առափնյա շրջանների հեղեղումների հետևանքով զոհվել է Խերսոնի մարզի հինգ բնակիչ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի կողմից Նոր Կախովկայի «քաղաքապետ» նշանակված Վլադիմիր Լեոնտևին։
«Այսօր հաղորդել են, որ անասուններին արոտի տարած յոթ հոգուց հինգը խեղդվել է։ Այժմ մենք զբաղվում ենք մնացած երկուսի տարհանմամբ»,- Լեոնտևի խոսքերն է մեջբերում գործակալությունը։ Իր հերթին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ միջադեպի հետևանքով 41 մարդ հոսպիտալացվել է։