Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք։


ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հոկտեմբերի 26-ի կարգադրության համաձայն՝ Կոնջորյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի նիստին։