Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով: Հայտնում են ՊՆ-ից:



Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:



Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։