«Ռուսաստանն ու նրա խամաճիկները պատասխանատվության կենթարկվեն». Շառլ Միշելը՝ Կախովսկի ՀԷԿ-ի պայթյունի մասին
Եվրամիությունը ցնցված է Կախովսկի ՀԷԿ-ի պայթյունից և տեխնածին աղետի մեղավոր է համարում Ռուսաստանին ու «նրա խամաճիկներին»։ Այս մասին իր Twitter-ում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

«Ցնցված եմ Նովոկախովսկի ամբարտակի վրա աննախադեպ հարձակումից»,- գրել է նա։ Միշելի խոսքով՝ քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը միանշանակ որակվում է որպես ռազմական հանցագործություն, և ԵՄ-ն «պատասխանատվության կենթարկի Ռուսաստանին և նրա խամաճիկներին»։ 

Միշելը նաև հայտնել է, որ Եվրամիությունը կհայտարարի հեղեղված տարածքներին հավելյալ օգնություն տրամադրելու մասին և այս ամիս Եվրախորհրդի նիստում կբարձրացնի էլեկտրակայանի վնասի հարցը։