Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել է, որ առայժմ անմիջական սպառնալիք չի տեսնում Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության համար՝ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի ոչնչացման պատճառով։ Գործակալության փորձագետները, որոնք գտնվում են Զապորոժիեի ԱԷԿ-ում, ուշադիր հետևում են իրավիճակին, ընդգծվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինական «Էներգաատոմ»-ն իր հերթին զգուշացրել է, որ ամբարտակի ոչնչացումը կարող է բացասական հետևանքներ ունենալ ԶԱԷԿ-ի համար՝ նշելով, որ «իրավիճակը վերահսկելի է»։
«Կախովսկայայի ջրամբարից ջրի ստացումն անհրաժեշտ է տուրբինների կոնդենսատորների և ԶԱԷԿ-ի անվտանգության համակարգերի համար»,- ասվում է «Էներգաատոմ»-ի հայտարարության մեջ: Առայժմ ատոմակայանում ջրի պաշարները բավարար են այդ կարիքների համար, սակայն ջրամբարում ջրի մակարդակի սրընթաց նվազման պատճառով իրավիճակը կարող է փոխվել, հայտարարել է «Էներգաատոմ»-ը՝ հավելելով, որ ընկերության մասնագետները վերահսկում են տեղի ունեցողը