Ապաշրջափակման մասով մի կարևոր բան կա, որը կարծում եմ՝ այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանային ծառայությունների ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմի վերահսկողության տակ։ Այդ մասին «
Լուրերի» տաղավարում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանային բոլոր ծառայությունները իրականացվում են ՀՀ ծառայությունների կողմից։ Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է, կարծում եմ՝ դա ի գիտություն են ընդունել, և հույս ունենք այս սկզբունքով առաջ կշարժվեն նաև մյուս գործընկերները»,- նշեց Արմեն Գրիգորյանը։
Արմեն Գրիգորյանը նշեց, որ մինչև տարեվերջ հնարավոր է խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, սակայն կարևոր է նաև միջազգային հանրության ուժեղ աջակցությունը։
«Մենք տրամադրված ենք այսպես՝ հնարավորինս շուտ։ Դա կարող է լինել տարվա ընթացքում, կարող է ձգվել մինչև տարեվերջ»,-ասաց նա։