Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը խոստացել է մանրամասն ներկայացնել Սիրիայից իր հեռանալու հետ կապված իրադարձությունները, երբ հանգամանքները թույլ տան:
Նրա խոսքով՝ ահաբեկչությունը տարածվել է ամբողջ Սիրիայում և ի վերջո հասել Դամասկոս 2024 թվականի դեկտեմբերի 7-ի երեկոյան, և այս ամբողջ ընթացքում հարցեր են ծագել հանրապետության նախագահի ճակատագրի և գտնվելու վայրի վերաբերյալ։ Ինչպես նշել է Ասադը, դա տեղի է ունեցել ապատեղեկատվության հոսքի ֆոնին։
«Ժողովրդի պատմության այնպիսի կրիտիկական պահին, երբ ճշմարտությունը պետք է հաղթի, չափազանց կարևոր է անդրադառնալ այդ խեղաթյուրումներին, սակայն այդ օրերին ստեղծված հանգամանքները, ինչպես նաև անվտանգության նկատառումներով պայմանավորված կապի բացակայությունը հետաձգել են այդ հայտարարության հրապարակումը»,-ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է Ասադի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է սոցիալական ցանցերի նախագահի գրասենյակի էջերում։
«Սա չի փոխարինում ծավալվող իրադարձությունների մանրամասն բացատրությանը, որը կներկայացվի, երբ հնարավորություն ընձեռվի»,- ասվում է Ասադի ուղերձում։