Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ չի ծրագրել նախապես լքել երկիրը և տարհանվել է Դամասկոսից դեկտեմբերի 8-ի առավոտյան:
«Ես հայրենիքը պլանավորված չեմ լքել, ինչպես դա փորձում են ներկայացնել։ Եվ ես այն չեմ լքել մարտերի վերջին ժամերին։ Ես մնացել եմ Դամասկոսում՝ կատարելով իմ պարտականությունները մինչև դեկտեմբերի 8–ի առավոտ», - ասվում է Ասադի հայտարարության մեջ, որը նախագահական գրասենյակը հրապարակել է սոցիալական ցանցերում։
Խոսելով Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ նա հայտարարել է, որ Դամասկոսից նախ ուղևորվել է Հմեյմիմ, որտեղ էլ իմացել է մայրաքաղաքի անկման մասին:
Հայտարարության մեջ նշվում է, որ «ահաբեկիչների» կողմից իշխանությունը զավթելուց հետո նախագահի՝ երկրում մնալն անիմաստ էր:
Ասադի խոսքով ՝ Ռուսաստան իր տարհանմանը նախորդել է բանակի ճգնաժամը և պետական ինստիտուտների կաթվածահար վիճակը: Անձամբ ինքը, իր խոսքով, բանակից ու ժողովրդից չի հրաժարվել։