Քաղաքացիակենտրոն լրատվություն
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը
հայտարարել է, որ Անկարան չի մասնակցել Սիրիայում զինված ընդդիմության
գործողությանը, որը հանգեցրել է Բաշար ալ-Ասադի վարչակազմի տապալմանը։
«Թուրքիան այս գործընթացի մաս չի եղել: «Հայաթ
Թահրիր ալ-Շամի» և այլ ընդդիմադիր խմբավորումների գործողությունների սկսվելուց
հետո մենք ինտենսիվ ջանքեր ենք գործադրել, որպեսզի այն անցկացվի առավել անարյուն, առանց խնդիրների միջոցներով,
բայց մենք մինչ այդ ինչ-որ երկրի կամ խմբի չենք միացել, նման պլանավորման չենք
մասնակցել»,- նախարարի խոսքերն է մեջբերում Ekonomim թերթը։
Բացի դրանից, Ֆիդանը հայտարարել է, որ Ասադը
հրաժարվել է հանդիպել թուրքական կողմի հետ՝ չնայած երրորդ երկրների միջնորդությամբ
բանակցություններ կազմակերպելու Անկարայի բազմաթիվ փորձերին։