Երկրաշարժ Սիրիայում՝ իսրայելական ռումբերի հետևանքով

Գիշերը իսրայելական բանակը մի շարք հզոր հարձակումներ է իրականացրել Տարտուսում սիրիական նախկին բանակի զինամթերքի պահեստի վրա։ Այս մասին գրում են իսրայելական լրատվամիջոցները։


Իսրայելական ռազմական ինքնաթիռները, մոտենալով Միջերկրական ծովի կողմից, հարվածներ են հասցրել սիրիական նախկին բանակի 107-րդ առափնյա պաշտպանության բրիգադի վրա։ Այդ օբյեկտում տեղակայված էին ռուսական արտադրության «Բաստիոն» և խորհրդային արտադրության «Յախոնտ» հականավային հրթիռներ:


Նշվում է, որ Իսրայելի կողմից սիրիական Տարտուս քաղաքի վրա արձակված ռումբերը Ռիխտերի սանդղակով 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ են առաջացրել։