Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սիրիայի Կենտրոնական բանկը 2018 թվականի մարտից մինչև 2019
թվականի սեպտեմբեր ինքնաթիռներով Ռուսաստան է տեղափոխել մեծ քանակությամբ դոլարի և
եվրոյի թղթադրամների փաթեթներ: Այս մասին հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով
ռուսական «Import Genius» մաքսային ագրեգատորի տեղեկատվությանը։
FT-ի տեղեկություններով՝ Ասադի ռեժիմը Մոսկվայի «Վնուկովո»
օդանավակայան է տեղափոխել 100 և 500 դոլար անվանական արժեքով թղթադրամներ՝ գրեթե
երկու տոննա կշռով։ Ընդհանուր առմամբ նշված ժամանակաընթացքում Սիրիայից Մոսկվա
իրականացվել է 21 չվերթ, ինքնաթիռներով փոխադրվել է ավելի քան 250 մլն դոլար:
Թերթը ներկայացրել է երկու չվերթի տվյալներ՝ 2019 թվականի
փետրվարին Սիրիայի Կենտրոնական բանկը մոտ 20 մլն եվրո է ուղարկել Մոսկվա, նույն
տարվա մայիսին՝ 10 մլն դոլար։