12 տարի անց Թուրքիան վերաբացել է Դամասկոսում գտնվող իր դեսպանատունը

Թուրքիան վերաբացել է Դամասկոսում գտնվող իր դեսպանատունը։ Ինպես նշում են թուրքական լրատվամիջոցները, դեսպանատան անձնակազմը Սիրիայի մայրաքաղաք է վերադարձել նախօրեին։


Սիրիայում Թուրքիայի դեսպանատունը գործունեությունը դադարեցրել էր 2012 թվականի մարտին՝ Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների սրման ֆոնին։