Ռուսաստանը պատրաստվում է Սիրիայից տարհանել իր ռազմաբազաները

Ռուսաստանը, հավանաբար, պատրաստվում է Սիրիայից տարհանել իր ռազմաբազաները, գրում է Spiegel-ը՝ հղում անելով Գերմանիայի պաշտպանության նախարարությանը։


Նշվում է, որ ռուսական ռազմածովային ուժերն արդեն լքել են սիրիական Տարտուս նավահանգիստը։


Գերմանացի ռազմական վերլուծաբանները կարծում են, որ Սիրիայի նոր իշխանություններից ստացված ռուսական զորքերի համար անվտանգության երաշխիքները, ամենայն հավանականությամբ, վերաբերում են միայն ռուսական զորքերի դուրսբերմանը, այլ ոչ թե մշտական ​​տեղակայմանը։