Հուսով եմ, որ Երևանի ու Բաքվի միջև կհաստատվեն հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամքը. Միշել
«Ես Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման առիթ եմ ունեցել Բրյուսելում մի քանի շաբաթ առաջ: Մենք որոշակի
առաջընթաց ենք գրանցել: Եվ հուսով եմ, որ սա կրկին առիթ կլինի՝ հաստատելու երկու երկրների
միջև հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը»,- այս մասին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման արարողության ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։