Տոկաևը կատակով է ընդունել Ռուսաստանի և Բելառուսի միությանը միանալու և միջուկային զենքին հասանելիություն ունենալու Լուկաշենկոյի առաջարկը
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ղազախստանը Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը միանալու կարիք չունի: Այս մասին մամուլի ծառայության միջոցով հայտարարել է Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ արձագանքելով՝ Բելառուսի նախագահի հայտարարություններին։
«Օրերս Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն առաջարկեց Ղազախստանին միանալ Միութենական պետությանը։ Ես գնահատեցի նրա կատակը։ Կարծում եմ, որ դրա կարիքը չկա, քանի որ կան այլ ինտեգրացիոն միավորումներ, առաջին հերթին՝ ԵԱՏՄ-ն։ Ինչ վերաբերում է միջուկային զենքին, ապա մենք դրա կարիքը չունենք, քանի որ մենք միացել ենք Միջուկային զենքը չտարածելու պայմանագրին և միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագրին: Մենք հավատարիմ ենք մնում այս միջազգային փաստաթղթերով ստանձնած մեր պարտավորություններին»,- ասել է Տոկաևը։
Խոսելով ԵԱՏՄ-ի մասին՝ Տոկաևն առաջարկել է կազմակերպությանը, առաջին հերթին, զբաղվել տնտեսական ինտեգրման հարցերով։