Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 200 կմ հեռահարությամբ հարյուրավոր կամիկաձե ԱԹՍ-ներ
The Telegraph-ի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիան Ուկրաինա կուղարկի հարյուրավոր հեռահար կամիկաձե ԱԹՍ-ներ:

Նշվում է, որ դրանց հեռահարությունը 200 կմ  է, ինչը երկու անգամ գերազանցում է Himars կայանքների հեռահարությունը և լրացնում է հեռահար Storm Shadow հրթիռները, որոնք Մեծ Բրիտանիան անցյալ շաբաթ փոխանցեց Ուկրաինային։

Անօդաչու սարքերը ունեն հրետանային արկի հետ համեմատելի ազդեցություն։ Դրանք կառաքվեն առաջիկա ամիսներին։