Հայտնի են Թուրքիայում անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքները. բ ացվել է քվեատուփերի 99.99%-ը։ Ընդհանուր ընտրողների թիվը 60.774.565 է։
Այս պահին հաշվվել է 53.988.455 քվե։ Վավեր քվեաթերթիկների թիվը 52.966.883 է, մասնակցության տոկոսը՝ 88.84։
Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ առանց արտասահմանի քվեների։
Բացված 99,98% քվեատուփերի արդյունքներով՝ «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքն այս պահին ունի 49․31% ձայն, իսկ «Ազգ» (Millet) դաշինքը՝ 35․19%, ձախակողմյան «Աշխատանք և ազատություն» դաշինքը՝ 10․51% ձայն։ Խորհրդարանի պատգամավորների թիվը 600 է։
Այս պահին ձայները բաշխվում են հետևյալ կերպ․ «Ժողովուրդ» (Cumhur) դաշինք-322 պատգամավոր, «Ազգ» (Millet) դաշինք-212 պատգամավոր, «Աշխատանք և ազատություն» դաշինք-66 պատգամավոր։