Գորիսում Առուշ Առուշանյանը ստացել է քվեների 93%-ը

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Գորիս համայնքում ընտրությանը մասնակցած 15 011 քաղաքացիներից «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստանում է 13 962 ձայն կամ քվեների 93%-ը։

Շնորհավորում եմ Առուշ Առուշանյանին համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առիթով։