Բաքուն իր համաձայնությունն է տվել Բրյուսելում (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի) հանդիպմանը, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Նա նշել է, որ ադրբեջանական կողմը համաձայնել է մայիսին հանդիպում անցկացնել Բրյուսելում՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ և մասնակցությամբ։